
Հարգելի այցելուներ կից կարող եք ծանոթանալ ՀՊՃՀ 2009 թվականի ֆինանսական հաշվետվություններին և աուդիտի եզրակացությանը:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Ձև N 2

Հարգելի այցելուներ կից կարող եք ծանոթանալ ՀՊՃՀ 2009 թվականի ֆինանսական հաշվետվություններին և աուդիտի եզրակացությանը:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2010/2011 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ /բակալավրական կրթական ծրագիր/
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2010թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ժամը 1800-ն:
ԵՐԵՎԱՆՈՒՄ – Տերյան 105, ՀՊՃՀ-ի 5-րդ մասնաշենք, 1-ին հարկ, Հեռ. 52-03-45, 52-56-71,
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ` Մ. Մկրտչյան փող. թիվ 2, Հեռ. 3-15-28,
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ` Մ. Մաշտոցի փող. թիվ 116, Հեռ. 5-85-70,ԿԱՊԱՆՈՒՄ` Գ. Արզումանյան 11, Հեռ. 5-48-80
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՊՃՀ ընդունող հանձնաժողովներից:
Բեռնել ընդունելության տեղերի քանակը ըստ ֆակուլտետների՝ 2010-2011 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) ս.թ. մարտի 15-ից հայտարարում է մրցույթ Երևանի կրթահամալիրի «Կենսագործունեության անվտանգություն» և «Մեքենաշինության արտադրության տեխնոլոգիաներ և սարքավորումներ» ամբիոնների վարիչների թափուր պաշտոնատեղերի տեղակալման նպատակով։
Հավակնորդների դիմումների ներկայացման ժամկետը սահմանված է մինչև ս.թ. ապրիլի 15-ը:
Մարտի 9-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) իգական սեռի ամենաշատ ներկայացուցիչներ ունեցող ֆակուլտետներից մեկի՝ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի կին-դասախոսներին և աղջիկներին անակնկալ էր սպասվում: Նշված ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը, Հայկուհի Ավետիսյանի գլխավորությամբ, կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված կանանց տոնին: Ցուցադրված էին «Տարոն» գեղագիտական կենտրոնի և Մեծամորի թիվ 2 դպրոցի սաների աշխատանքները: Բացի այդ, ամեն դասամիջոցին մասնաշենքի բակում և նախասրահում հնչում էր երաժշտություն, իսկ մասնաշենք մտնող բոլոր կանանց և աղջիկներին սպասվում էր անակնկալ՝ ծաղիկ և շնորհավորական բացիկ: Այսպես Ուսանողական խորհուրդը փորձել էր գեղեցկացնել լուսավոր գարնանային տոնը:

Կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին թե՜ ուսանողները, և թե՜ «փոքրիկ նկարիչների» ծնողները: Ցուցահանդեսից հետո նկարների հեղինակների մեծ մասը նշեց, որ հետագայում բուհի և մասնագիտության ընտրության հարցում, անտարակույս, նախապատվությունը տալու է Պոլիտեխնիկին: Երեխաներն իրենց ընտրությունը պայմանավորեցին նրանով, որ մի ժանի ժամվա ընթացքում հնարավորություն ունեցան բավականաչափ ծանոթանալու մեր համալսարանին և այստեղ տիրող ջերմ ու բարեկամական մթնոլորտին:
Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գիտական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև համալսարանի Կառավարման Խորհրդի նորընտիր նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը:
Նիստում հաղորդման տեսքով ներկայացվեց 2011թ. դպրոցների շրջանավարտության բացակայության և դրա արդյունքում 2011-2012 ուսումնական տարում դիմորդների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով ՀՀ բուհերի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև նշված տարում ընդունելության սպասվող դժվարությունների հաղթահարման համար ՀՊՃՀ-ում ստեղծված հանձնախմբի աշխատանքները: Մասնավորապես, մանրամասն վերլուծությամբ ներկայացվեց առկա ու սպասվելիք իրավիճակները, և ուրվագծվեցին այն ուղիներն ու միջոցները, որոնք թույլ կտան հնարավորինս դիմակայելու ուսանողական բեռնվածքի նվազման հետևանքով ծագող խնդիրներին:
Փետրվարի 16-ին ՀՊՃՀ Կառավարման Խորհրդի նիստում նոր ընտրված նախագահ Ս. Նիկոյանը խոստացել էր առավել հաճախ հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ` մոտիկից ծանոթանալու համար բուհի գործունեությանը և գոյություն ունեցող հիմնախնդիրներին: Հետամուտ լինելով իր խոստմանը` նա ակտիվ մասնակցեց վերոնշյալ հարցի շուրջ ծավալված բուռն քննարկմանը և կոչ արեց բոլորին միահամուռ կերպով ուժերն ուղղել սպասվելիք խնդիրների հաղթահարմանը: «Պոլիտեխնիկն այն հաստատությունն է, որի շրջանավարտներն ավարտելուց հետո նույնիսկ չեն մոռանում հարազատ կրթօջախին և իրենց ներուժի չափով օժանդակում են համալսարանին: Օգտագործելով իմ իրավունքներն ու պարտականությունները ողջ ծավալով` ձեզ հետ միասին կաշխատենք փնտրել տարբերակներ, աղբյուրներ իրադրությունից նվազագույն կորուստներով դուրս գալու համար»,- նշեց պ-ն Նիկոյանը:
Քննարկումից հետո որոշում կայացվեց մշակել և հաջորդ Գիտխորհրդի նիստի հաստատմանը ներկայացնել միջոցառումների հստակ ժամանակացույց, որի իրականացումը հնարավորություն կտա մեղմել առաջիկա դեմոգրաֆիական մարտահրավերները:
Գիտական խորհրդի նիստի օրակարգային հարցերից էր նաև ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում Հեռակա ուսուցման բաժանմունքի ստեղծումը: Քննարկման արդյունքում, հիմք ընդունելով մասնաճյուղի գիտական խորհրդի միջնորդությունը և ՀՊՃՀ Գիտական խորհրդի Կառուցվածքային փոփոխությունների ու Բոլոնիայի գործընթացի ներհամալսարանական համակարգման մշտական հանձնաժողովի երաշխավորությունը, Գիտական խորհուրդը որոշեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում ստեղծել Հեռակա ուսուցման բաժանմունք:
ԵրՊԻ շրջանավարտների և բարեկամների Լոս Անջելեսի միության նախագահ է ընտրվել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության խորհրդի անդամ, ԵրՊԻ շրջանավարտ ԱԲՐԱՀԱՄ ԲՈՅԱՋՅԱՆԸ:
Սույն հաղորդագրությունը ստացվել է
ԵրՊԻ շրջանավարտների և բարեկամների
Լոս Անջելեսի միության նախկին նախագահ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐՄԵՆՅԱՆԻՑ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
Գիտական խորհրդի 2010թ. հունվարի 30-ի ընդլայնված նիստի
Հայտարարություններ
1. ՀՊՃՀ 2008/2009 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկում (Ո.Մարուխյան)
2. ՀՊՃՀ ներքին կարգապահական կանոնների հաստատում (Լ.Հովհաննիսյան)
3. ՀՊՃՀ մագիստրատուրայի անվճար և տարկետման իրավունքով վճարովի ընդունելության և հարակից բակալավրական մասնագիտությունների ցանկի վերաբերյալ (Ս.Աղբալյան)
4. ՀՊՃՀ 2010թ. հրատարակչական պլանի քննարկում և հաստատում (Ս.Մամյան)
5. Մրցութային հարցեր (Հ.Բալաբանյան)
6. Ընթացիկ հարցեր
Նիստը տեղի կունենա 2010թ. հունվարի 30-ին ժամը 10:00-ին` ՀՊՃՀ թիվ 1 մասնաշենքի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (1301 սենյակ):
Գիտական քարտուղար
Հ. Բալաբանյան