ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գիտական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև համալսարանի Կառավարման Խորհրդի նորընտիր նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը:

Նիստում հաղորդման տեսքով ներկայացվեց 2011թ. դպրոցների շրջանավարտության բացակայության և դրա արդյունքում 2011-2012 ուսումնական տարում դիմորդների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով ՀՀ բուհերի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև նշված տարում ընդունելության սպասվող դժվարությունների հաղթահարման համար ՀՊՃՀ-ում ստեղծված հանձնախմբի աշխատանքները: Մասնավորապես, մանրամասն վերլուծությամբ ներկայացվեց առկա ու սպասվելիք իրավիճակները, և ուրվագծվեցին այն ուղիներն ու միջոցները, որոնք թույլ կտան հնարավորինս դիմակայելու ուսանողական բեռնվածքի նվազման հետևանքով ծագող խնդիրներին:

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄՓետրվարի 16-ին ՀՊՃՀ Կառավարման Խորհրդի նիստում նոր ընտրված նախագահ Ս. Նիկոյանը խոստացել էր առավել հաճախ հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ` մոտիկից ծանոթանալու համար բուհի գործունեությանը և գոյություն ունեցող հիմնախնդիրներին: Հետամուտ լինելով իր խոստմանը` նա ակտիվ մասնակցեց վերոնշյալ հարցի շուրջ ծավալված բուռն քննարկմանը և կոչ արեց բոլորին միահամուռ կերպով ուժերն ուղղել սպասվելիք խնդիրների հաղթահարմանը: «Պոլիտեխնիկն այն հաստատությունն է, որի շրջանավարտներն ավարտելուց հետո նույնիսկ չեն մոռանում հարազատ կրթօջախին և իրենց ներուժի չափով օժանդակում են համալսարանին: Օգտագործելով իմ իրավունքներն ու պարտականությունները ողջ ծավալով` ձեզ հետ միասին կաշխատենք փնտրել տարբերակներ, աղբյուրներ իրադրությունից նվազագույն կորուստներով դուրս գալու համար»,- նշեց պ-ն Նիկոյանը:

Քննարկումից հետո որոշում կայացվեց մշակել և հաջորդ Գիտխորհրդի նիստի հաստատմանը ներկայացնել միջոցառումների հստակ ժամանակացույց, որի իրականացումը հնարավորություն կտա մեղմել առաջիկա դեմոգրաֆիական մարտահրավերները:

Գիտական խորհրդի նիստի օրակարգային հարցերից էր նաև ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում Հեռակա ուսուցման բաժանմունքի ստեղծումը: Քննարկման արդյունքում, հիմք ընդունելով մասնաճյուղի գիտական խորհրդի միջնորդությունը և ՀՊՃՀ Գիտական խորհրդի Կառուցվածքային փոփոխությունների ու Բոլոնիայի գործընթացի ներհամալսարանական համակարգման մշտական հանձնաժողովի երաշխավորությունը,  Գիտական խորհուրդը որոշեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում ստեղծել Հեռակա ուսուցման բաժանմունք:

Explore posts in the same categories: Գիտական Խորհուրդ

Tags: , , , , , ,

You can comment below, or link to this permanent URL from your own site.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 126 other followers