Archive for the ‘Ամանորյա շնորհավորանքներ’ category

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԲԱՈՒՄԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ

January 24, 2010

Օրերս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Ո. Մարուխյանի անունով նամակ է ստացվել համալսարանի գործընկեր Ռուսաստանի Դաշնության Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի (ՄՊՏՀ) ռեկտոր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԱՊՀ երկրների Տեխնիկական համալսարանների ասոցիացիայի նախագահ Իգոր Ֆյոդորովից, որում, ի հավելումն ՀՊՃՀ-ին և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմին ուղղված ամանորյա շնորհավորանքների, պ-ն Ֆյոդորովն իր գոհունակությունն է հայտնում ռեկտորին ընդհանուր տեխնիկական կրթությանն ու գիտությանը վերաբերող հարցերում համալսարանի ցուցաբերած ակտիվության համար` ի նպաստ Տեխնիկական համալսարանների ասոցիացիայի և ՄՊՏՀ-ի հետ համագործակցության բարեհաջող զարգացման: Նամակում, մասնավորապես, նշված է. «…հույս եմ հայտնում, որ 2010թ. համալսարանական մեր ասոցիացիան հաջողությամբ կհաղթահարի բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների ճանապարհին կանգնած բոլոր խոչընդոտները` պահպանելով և, միաժամանակ, շարունակելով ազգային կրթական համակարգերի լավ ավանդույթները»:


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 181 other followers