Posted tagged ‘Հայ ճարտարապետների և գիտնականների միություն’

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

November 4, 2009

Դեռևս 2008թ. ԱՄՆ-ի Հայ ճարտարապետների և գիտնականների միությունը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) ձեռնամուխ եղան մի գործընթացի, որը նպատակ էր հետապնդում ստեղծել միջհամալսարանական ցանց, որում ներգրավված լինեն հնարավորինս մեծ թվով հայաստանյան և ամերիկյան կրթական հաստատություններ և որի միջոցով հնարավոր լինի անցկացնել դասախոսություններ:

ԱՄՆ-ի վերոնշյալ միության անդամների շնորհիվ հեռուստակամուրջներ կազմակերպելու համար համապատասխան սարքավորումներ գնվեցին և տեղադրվեցին ՀՊՃՀ-ում:

Երկարատև փորձարկումներից հետո 2009թ. փետրվարի 18-ին կազմակերպվեց Երևան – Գլենդել հեռուստակամուրջը, որի ժամանակ տեղի ունեցավ առաջին հեռահար դասախոսությունը ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար:

Իսկ նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ երկրորդ հեռուստակամուրջը. այս անգամ արդեն բուհի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ուսանողների համար: Ամերիկահայ գիտական շրջանակի գործուն աշխատակից, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ Ռուբեն Նալբանդյանը ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողների և մագիստրանտների համար կարդաց «Շարժիչների տեխնոլոգիաներ» դասախոսությունը: Հաջորդ երեք շաբաթների ընթացքում կանցկացվեն ևս երեք դասախոսություններ:


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 184 other followers