ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ-Ի ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ-Ի ՀԵՏ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԱՐՄԵՆԻԱՆ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ-Ի ՀԵՏ

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) և «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) ստորագրեցին հուշագիր կրթության, համատեղ դասընթացների կազմակերպման, ընկերության կադրային ներուժի համալրման և այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին:

Համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի «Կապի ճյուղի ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում» ամբիոնի ու ADC-ի միջև համագործակցությունը սկսվել էր դեռևս 2007թ.: Մինչ այժմ արդեն իսկ բազմաթիվ ՀՊՃՀ ուսանողներ իրենց պրակտիկաներն անց են կացրել ընկերությունում, իրենց ավարտական և մագիստրոսական աշխատանքների համար համապատասխան տեղեկատվություն են ստացել ընկերության աշխատակիցներից, կազմակերպվել են դասընթացների փուլ և մի շարք այլ միջոցառումներ:

Ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Ավետիկ Քալանթարյանը նշեց, որ իրենց շատ են կարևորում համագործակցությունը տեխնիկական բուհի համար, քանի որ իրենց ընկերության կադրային ներուժի համալրումը մեծապես կախված է հենց Պոլիտեխնիկի համապատասխան ֆակուլտետի ապագա մասնագետների հետ: «Համալսարան-գործատու սերտ կապն այն հիմնաքարն է, որի վրա է խարսխված բարձրորակ կադրերով շուկայի ձևավորումը: Դրա համար էլ յուրաքանչյուր ձեռնարկություն իր ունեցածի չափով աջակցի, օժանդակի բուհին` շուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ մասնագետներ պատրաստելու, ժամանակակից ուսումնական պլաններ կազմելու և մի շարք այլ հարցերում»,- ասաց նա: ՀՊՃՀ առաջին պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանն էլ գոհունակությամբ նշեց, որ սա այն դեպքն է, երբ հուշագրով ոչ թե սկիզբ է դրվում նոր համագործակցության, այլ հաստատվում է արդեն իսկ հաջող ընթացք ունեցող համագործակցությունը երկու կառույցների միջև:

Ստորագրված հուշագրով նախատեսվում է ուսանողների մասնագիտական աճին նպաստող համատեղ ուսումնական դասընթացների, գործնական պարապմունքների իրականացում, ուսանողների պրակտիկաների անցկացում ADC-ում, ընկերության առաջատար մասնագետների ներգրավում ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի ղեկավարման գործընթացում, խրախուսական պարգևների տրամադրում առավել աչքի ընկած ուսանողներին և մի շարք այլ միջոցառումներ:

Նշենք, որ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը ներկայանում է` որպես բիզնես հաղորդակցության առաջատար և առաջարկում է անսահմանափակ, գերարագ և որակյալ թվային հաղորդակցության ծառայություններ: 2009թ. սկզբից ընկերությանը միացել է Դուբայի Delta Partners հեռահաղորդակցության հայտնի հիմնադրամը և ներդրել ոչ միայն նոր կապիտալ, այլև բիզնես հմտություններ ու գիտելիքներ, որոնք մեծապես նպաստում են ADC-ի կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնմանը:

Explore posts in the same categories: Համագործակցություն, Իրադարձություններ

Պիտակներ՝ , , , , , , , , , ,

You can comment below, or link to this permanent URL from your own site.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: