ՌԵԿՏՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ

ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ|ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ|ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ

Շնորհավորում են Ձեզ Հայաստանի Հանրապետության խոշորագույն տեխնոլոգիական բարձրագույն ուսումնական հաստատությունը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) ընդունվելու կապակցությամբ: Մեր հարազատ «Պոլիտեխնիկը» գոհունակությամբ ու գրկաբաց ընդունում է մեր շարքերի հերթական համալրումը` ի դեմս Ձեզ և իր բոլոր հնարավորությունները դնում ի սպաս Ձեր որակյան կրթության ապահովման նպատակով: Լիահույս եմ, որ առավելագույնս կօգտվեք ընձեռված հնարավորություններից, խելամտորեն կտնօրինեք ուսումնառության ժամանակահատվածը` ուսանողական տարիները` կուտակելով համապատասխան գիտելիքներ ու ձիրքեր, որոնք անհրաժեշտ են բարձրորակ ու բազմակողմանի զարգացած մասնագետ դառնալու համար: Իսկ դրա համար ստեղծված են բոլոր նախադրյալները` բարձրորակ պրոֆեսորադասախոսական կազմ, անհրաժեշտ մակարդակի ուսումնա-լաբորատոր տեխնիկա ու սարքավորումներ, էլեկտրոնային ընթերցասրահներ, կրթական նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լսարաններ:

Միաժամանակ ցանկանում եմ, որ ուսանողական տարիները դառնան ձեզ համար երիտասարդական անսպառ եռանդի, տարաբնույթ հետաքրքրությունների ու գրավչությունների իրացման ժամանակահատված: Իր հիմնադրման 77-րդ տարին թևակոխած մեր հաստատությունը նաև աչքի է ընկնում իր բազում լավագույն ավանդույթներով, և վերջիններիս ձևավորման գործընթացում իրենց արժանի ներդրումն ունեն նաև մեր ուսանողները, որոնց շարքերը համալրում եք այսօր Դուք, և համոզված եմ անմասն չեք մնա «Պոլիտեխնիկի» հաջողությունների բազմապատկման ու բարձր վարկանիշի պահպանման դժվարին, բայց պատվաբեր ու պատասխանատու առաքելությունից:

Կրկին անգամ բազում շնորհավորանքներ, բարի մաղթանքներ և բարի երթ Ձեզ` սիրելի առաջին կուրսեցիներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: